HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմիտասի 140-րդ ամյակը` Հնդկահայքում

father-&-ambassador_15.12.0Այսօր հնդկահայերը տոնախմբեցին Մեծն Կոմիտասի 140-ամյակը, որը  տեղի ունեցավ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նոր վերանորոգված դահլիճում: Դահլիճի հանդիասավոր վերաբացումը կատարվեց Հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն աբեղա Հովհաննիսյանի և Հնդկաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանի կողմից: Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական գրական-երաժշտական ծրագիրը պատրաստել էին Մարդասիրական ճեմարանի ուսուցչուհիներ Նախշուն Դուրգարյանը և Անժելա Մանուկյանը: Կոմիտասի գործերի կատարմամբ հանդես եկան ճեմարանի սաները` հիացմունք պատճառելով հյուրերին: Ներկաներին իր խոսքը ուղղեց Հայր Խորեն Հովհաննիսյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը կարևորելով Կոմիտասի անգնահատելի ավանդը հայ հոգևոր մշակութային ժառանգության մեջ` ի մասնավորի ասաց. «…Կոմիտաս լսելիս անհավատը բարեպաշտ է դառնում: Ով սեր չունի հոգում, Կոմիտաս լսելիս սիրահարվում ու Սոնա յար է երգում: Կոմիտաս լսելիս տարագիր հայը կռունկի թևերով տունդարձի ճամփան է բռնում: Կոմիտաս լսելիս մշակն էլ իր քրտինքը խառնում է հողին, որ ցորենհացը ամբարը լցվի»: Հավարտ հանդիսության Հայր Խորենը բեմ հրավարեց մեծարգո դեսպան Ա. Հակոբյանին` իր խոսքը ներկաներին ուղղելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter