Ադրբեջանը ձախողել է դիտարկումը
ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ երեկ նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության դիտարկումն ընդհատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնող խմբի ուղղությամբ ինքնաձիգից արձակած կրակոցի պատճառով:
Ինչպես հայտնում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր առաջնային գծի սահմանները` դրանով իսկ խախտելով նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը:
Կրակոցն արձանագրել են դիտարկման խմբի անդամներ, ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա), որոնք որոշել են անվտանգության նկատառումներով դադարեցնել դիտարկումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել