Զոհերի մեծամասնությունը 25-35 տարեկան է
Ռուսաստանի Պերմ քաղաքի «Կաղ ձի» գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհված քաղաքացիների թիվը հասել է 148-ի: Հրապարակվել են մահացածների տվյալները, համաձայն որոնց` մեծամասնությունը 25-35 տարեկան է: Զոհերից ամենաերիտասարդը 20 տարեկան է, ամենատարեցը` 54-ամյա տղամարդ է: Զոհվածների թվում կա մեկ հայ` 34-ամյա Էդուարդ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի գիշերը բռնկված հրդեհի պատճառը էր ակումբում տեղի ունեցած տեխնիկական վթարն էր, որն առաջացել էր այսպես կոչված «սառը հրավառության» պատճառով: Ակումբի կառավարիչները ձերբակալված են, հարուցվել է 2 քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ակումբում գտնված քաղաքացիներից մոտ 80-ը դեռ գտնվում է հիվանդանոցում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել