Կարինե Ղազինյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարինե Ղազինյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, Կարինե Ղազինյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն): Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Կարինե Ղազինյանի կենսագրական տվյալները
Ծննդյան թիվն ու վայրը
Ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երևանում
Կրթությունը
1977թ. - Երևանի պետական համալսարան, բանասիրության ֆակուլտետ, ռոմանա-գերմանական բաժին
2010թ. հունիս - Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացներ
Աշխատանքային գործունեությունը
1977-1981թթ. - ԽՍՀՄ դեսպանություն, Մոզամբիկ
1983-1988թթ. - ԽՍՀՄ դեսպանություն, Պորտուգալիա
1992-1994թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության և բանասիրության ֆակուլտետներում անգլերեն լեզվի դասախոս
1997-1999թթ. - ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռումինիայում
1999-2001թթ. - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռումինիայում
2001-2009թթ. - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում
2009 թ. մարտից ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայանագրի գլխավոր բանակցող
2011 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան
Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ և լիազոր դեսպան
Շքանշաններ
Մխիթար Գոշ շքանշան
Մեծ Խաչի ռումինական ազգային շքանշան
Օտար լեզուներ
անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն
Այրի է, ունի որդի և դուստր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել