HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ինչպես հակազդել ադրբեջանցիների ու թուրքերի տեղեկատվական հարձակումներին

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-15-ը Ստեփանակերտում կազմակերպվեց «Արցախը եւ Հայաստանը տեղեկատվական պատերազմում, բլոգներ, սոցիալական կայքեր» թեմայով դասընթացը: Այն վարում էր Երեւանից հրավիրված` տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ինչպես «Հետքին» հայտնեցին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, դասընթացին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ հանրապետության տարբեր շրջաններից: Դասընթացին մասնակցում էին շուրջ 70 հոգի, ովքեր ծանոթացան ոչ միայն սոցիալական ցանցերին, բլոգներին, այլ նաեւ ադրբեջանցիների, թուրքերի կողմից կատարվող տեղեկատվական հարձակումների հակազդման եւ հակահարվածների միջոցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter