Սպանդարյան-Չերազ փողոցի կառուցման նպատակով ոչնչացված կանաչ գոտու համար հաշվարկվել է 378 հազար դրամ վնաս
«Եթե տուգանքը հաշվարկվեր 400 հազար դրամ, ապա կհարուցվեր քրեական գործ Գյումրու քաղաքապետարանի նկատմամբ,- տեղեկացրեց Գյումրիի Օրհուս կենտրոնի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը,- Բնապահպանական պետական տեսչությունն է հաշվարկել վնասը, որ հասցվել էր քաղաքին Սպանդարյան Չերազ փողոցները միացնող փողոցի կառուցման ժամանակ, այն կազմել է 378 հազար դրամ»:
Գյումրու Օրհուս կենտրոնի 2009 թ.-ի գործունեության հանրային հաշվետվության ընթացքում կենտրոնի ղեկավարը, ամփոփելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները, խոսեց նաեւ ձեռքբերումների մասին: Հատկանշական է, որ Օրհուսի դիմումների, տրամադրած տեղեկությունների եւ տեսանյութերի հիման վրա ՀՀ Բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժինը ապօրինի ծառահատումների համար մի քանի քաղաքացիներ ենթարկվել են վարչական տույժերի եւ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 200 հազար դրամ: Կենտրոնը «Բիոսոֆիա» հկ-ի հետ համատեղ Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի աջակցությամբ դատական հայցով դիմել է վարչական դատարան ընդդեմ Շիրակի մարզպետարանի:
«Քանի որ Արթիկ քաղաքի ջրամատակարարման համակարգի կառուցման համար շինարարական թույլտվությունը տրվել էր առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական ազդեցության եւ առանց ջրօգտագործման թուլտվության,- հայտնեց Գեւորգ Պետրոսյանը,- մենք դիմեցինք դատարան, Վարչական դատարանի կողմից մերժվել է հայցադիմումի ընդունումը վարույթ: Կենտորնը պատրաստվում է բողոք ներակայցնել վերադաս պետական կառույցներին, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկի միջազգային գրասենյակին, որոնց վարկավորմամաբ էլ իրականացվել է ծրագիրը»: «Բիոսոֆիա» հ/կ-ի եւ ձեւավորված փորձագետների խմբի հետ համատեղ կենտրոնը մշակել է «Գյումրու շրջակա միջավայրի պահպանության գործողությունների տեղական ծրագիրը», որը ներկայումս գտնվում է վերջնամշակման փուլում: Մինչեւ տարեվերջ այն ներկայացվելու է ՀՀ Տարածքային կառավարման եւ Բնապահպանության նախարարություններին ու մարզպետարանին կարծիքներ, դիտողություններ, առաջարկություներ, լրացումներ ստանալու եւ վերջին արդյունքում Գյումրու ավագանու հաստատմանը ներկայացնելու համար: Կենտրոնի ղեկավարը հատկանշական համարեց այն հանգամանքը, որ շնորհիվ իրենց ակտիվ գործունեության մեծացել է հետաքրքրությունը բնակչության շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ եւ շատ դեպքերում հենց բնակիչներն իրենք են ահազանգում կատարվող ապօրինի ծառահատումների մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել