HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը հանդիպել է պետական բուհերի ռեկտորներին

16_12-presidentԲուհական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հետագա քայլերն են քննարկվել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական բուհերի ռեկտորների այսօր կայացած հանդիպման ժամանակ: Ս. Սարգսյանը նշել է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Կարեւորելով կրթության որակի բարձրացումը` նա ընդգծել է. «Ձեր, Ձեր ղեկավարած բուհերի գործունեությամբ է պայմանավորված, թե վաղը մենք ինչ մասնագետներ ենք ունենալու, ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան»: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ`խոսելով բուհական կրթության հիմնական խնդիրների ու անելիքների մասին, ռեկտորները պետության ղեկավարին են ներկայացրել կրթության որակի բարձրացման, կառավարման համակարգի կատարելագործման եւ ժամանակակից պահանջներին դրա համապատասխանեցման ուղղությամբ ընթացող աշխատանքները: Մասնավորապես, խոսվել է Հայաստանի` Բոլոնիայի գործընթացին միանալու, կրթական երկաստիճան եւ կրեդիտային համակարգերի ներդրման ընթացքում ի հայտ եկած խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին: Քննարկվել են նաեւ բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակի, մասնավոր բուհերի գործունեության, օտարերկրյա քաղաքացիների ուսումնառության գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի զարգացման հիմնական գերակայություններից բխող քայլերի իրականացման ներկա ընթացքը: Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է նաեւ ուսուցման նոր տեխնոլոգիաների կիրառման, ուսումնական լաբորատորիաների արդիականացման գործընթացով: Նա նշել է, որ անհրաժեշտ է համապարփակ մոտեցում ցուցաբերել ուսանողներին մասնագիտական նոր, ժամանակակից տեխնիկական բազայով ապահովելու հարցում եւ ուշադրություն է հրավիրել այս խնդրի հնարավորինս արագ լուծմանը: Նախագահ Սարգսյանը նաեւ ասել է, որ ռեկտորներից ակնկալում է դինամիկ, նախաձեռնողական եւ նպատակաուղղված աշխատանք` բուհական բարեփոխումներն արդյունավետ առաջ տանելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter