HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Սոչիից ի՞նչ կա Երեկվանից «Միկա ցեմենտ» ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ համալրեցին գործազուրկների բանակը: Հայաստանի ցեմենտի երկու գործարաններից այս մեկը, առնվազն մինչև գարուն, ցեմենտ չի արտադրի: Իսկ հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին պատկանող այս ձեռնարկության աշխատանքի դադարեցնումն ուշագրավ է գոնե նրանով, որ ընդամենը ամիսներ առաջ մեր ցեմենտարտադրության վերաբերյալ այնպիսի պայծառ կանխատեսումներ էին անում, որ մարդը կարող էր կորցնել իրականության զգացումը: Մասնավորապես ասվում էր, թե մեր ցեմենտը մեծ պահանջարկ կունենա Սոչիում, որտեղ 2014 թվականին անց է կացվելու ձմեռային օլիմպիադան: Հիմա այդ քաղաքում հսկայական շինարարություն է իրականացվում, և ցեմենտի մեծ իրացում կա: Սակայն հայկական ցեմենտը, ի հեճուկս սպասումներին, Սոչիում պահանջարկ չի գտնում: Համենայն դեպս` առայժմ: Ի դեպ, ցեմենտ արտադրող մյուս հսկան` «Արարատ ցեմենտը», որ պատկանում է Գագիկ Ծառուկյանին, նույնպես նախանձելի վիճակում չէ: Այս տարի Հայաստանում շինարարության ծավալները նվազեցին շուրջ երկու անգամ: Ճիշտ այդքան էլ նվազել է ցեմենտի պահանջարկը: HraparakԾառուկյանի հետ գործ ունենալը վտանգավոր է Թերթի տեղեկություններով` վերջերս Գագիկ Ծառուկյանն ուղղաթիռով որսի է գնացել Հայաստանի տարածքում: Նա, ինչպես սովորաբար անում է, ուղղաթիռ է վարձել և մի քանի վայրի կենդանի խփել, այդ թվում` գայլեր: Նրա` որսից վերադառնալուց հետո, հայտնի ծառայություններից մեկն իր մոտ է հրավիրել ուղղաթիռի օդաչուին և ստիպել, որ մանրամասն գրի, թե ինչ է արել Ծառուկյանը, քանի կենդանի է խփել և այլն: Ուղղաթիռի օդաչուն, որը որևէ անօրինական բան չէր արել, այս հարցաքննությունից շատ է վախեցել և իր մտերիմների շրջանում հայտարարել է, որ Ծառուկյանի հետ գործ ունենալը վտանգավոր է: Azg-oratertԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևին սատարողների շարքերը ստվարանում են Ամերիկացի սենատորներ Բարբարա Բոքսերը և Ջո Լիբերմանը, ինչպես նաև կոնգրեսական Լինդա Սանչեսը միացել են այն օրենսդիրների խմբին, ովքեր սատարում են Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ կոնգրեսում բանաձև ընդունելուն: Այս մասին հաղորդում է ամերիկայի հայկական համագումարը, և նշում, որ վերնշյալ քաղաքական գործիչներն այս նախաձեռնությամբ հանդես են եկել նաև վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցելության ժամանակ: AravotՄաեստրոյի խոսքը «Այն մարդիկ, ովքեր քաղաքական հայացքների համար դատապարտվածներին համարում են քրեական տարրեր, իրավունք չունեն մտավորական կոչվելու: Հայաստանի ամենամեծ ամոթը քաղաքական բանտարկյալներն են: Ազատություն քաղբանտարկյալներին»,- «Առավոտին» ասել է մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը: 168-jamԱվելի ծանր «Ակնհայտ է, որ տնտեսական ծանր ճգնաժամում գտնվող երկիրը դժվարությամբ կարող է դիմակայել արտաքին քաղաքական ճնշումներին: Ավելին, ներքին լարվածություններն էլ մեծապես նվազեցնում են նման ճնշումներին դիմակայելու պաշարները և խարխլում են դրա համար անհրաժեշտ բարոյական և կամային որակները»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: «Գալիք տարին Հայաստանի համար լինելու է շատ ավելի ծանր բոլոր առումներով, այդ թվում և արտաքին քաղաքականության ասպարեզում: Ակնհայտ է, որ երկրում անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների համատարած բացակայությունը, կենսական խնդիրների լուծման ժամանակ կիրառվող մակերեսային մոտեցումներն ու պարզունակ առևտուրը տալիս են իրենց դառը պտուղները»,- նշել է նա: Chorrord-ishxanutyunԼուրջ ցուցանիշներ Այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են կաշառակերության 51 դեպք: «ՉԻ» - Սա, իհարկե, բացառիկ ցուցանիշ է: Իրականում կաշառակերության 51 դեպք կարելի է բացահայտել ոչ թե 11 ամիսների ընթացքում` ՀՀ ողջ տարածքում, այլ ընդամենը 11 րոպեի ընթացքում կադաստրի որևէ գրասենյակում: Բայց խնդիրը սա չէ: Իրականում Հայաստանի իրավապահ մարմինների գործունեության այս համեստ ցուցանիշները բոլորովին այլ բանի մասին են վկայում: Բոլորն էլ գիտեն, որ կաշառք վերցնող պետական պաշտոնյաները այդ կաշառքի մի որոշակի մասը փոխանցում են «վերև» և դրանով իսկ ազատվում հետագա գլխացավանքից (այդ թվում` նաև իրավապահների կողմից բացահայտվելու վտանգից): Հետևաբար, պաշտոնապես հրապարակված այս թիվը վկայում է, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է «վերևներին» կաշառք տալու հրաժարվելու 51 դեպք:  Ընդ որում, Հայաստանում այսօր գործող տրամաբանության տեսաանկյունից դա շատ ավելի լուրջ հանցագործություն է: Hayoc-ashxarhՀայի բախտ Պոդոլսկի քաղաքային մանկական հիվանդանոցում մահացել է 15-ամյա բռնցքամարտիկ Նորայր Մուրադյանը, ով այնտեղ էր տեղափոխվել դեկտեմբերի 10-ին անցկացրած պարապմունքից հետո: Նա հարված է ստացել գլխին, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը և վայր ընկել: Ցավոք, նյարդավիրաբույժների ջանքերն ապարդյուն են անցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter