HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եւս մեկ զոհ

17-12_PermՊերմի քաղաքապետարանի լրատվական վարչությունը հայտնել է, որ «Կաղ ձի» գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի պատճառով եւս մեկ քաղաքացի է մահացել հիվանդանոցում` 25-ամյա Քսենիա Չերնիշեվան: Հիշեցնենք, որ մահացածների մեծամասնությունը 25-35 տարեկան է: Զոհերից ամենաերիտասարդը 20 տարեկան է, ամենատարեցը` 54-ամյա տղամարդ է: Զոհվածների թվում կա մեկ հայ` 34-ամյա Էդուարդ Ղազարյանը: Դեկտեմբերի 5-ի գիշերը բռնկված հրդեհի պատճառը ակումբում տեղի ունեցած տեխնիկական վթարն էր, որն առաջացել էր այսպես կոչված «սառը հրավառության» պատճառով: Ակումբի կառավարիչները ձերբակալված են, հարուցվել է 2 քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Երկրի ղեկավարությունը հրահանգել է խստագույնս պատժել պատահարի մեղավորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter