H1N1-ի 92 դեպք
Այս պահի դրությամբ հանրապետությունում գրանցվել է «Խոզի գրիպի» 92 դեպք, մահացության նոր դեպքեր չկան: Ինչպես «Հետքին» տեղեկացրին Առողջապահության նախարարությունից, վարակվում են հատկապես երիտասարդները, որովհետև նրանց շփումը ավելի մեծ է:
Նախարարի օգնական Շուշան Հունանյանը «Հետք»-ին փոխանցեց, որ շտապօգնության կանչերը 50 %-ով նվազել են, սուր շնչառական վիրուսային հիվանդությունները` ևս, ինչը, նախարարության պնդմամբ, ամենօրյա միջոցառումների, անընդհատ իրազեկելու, դպրոցները և մանկապարտեզները փակելու արդյունք է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել