Արձանագրվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 6 դեպք
2009 թ. 11 ամիսների ընթացքում ոստիկանության Տաշիրի բաժնի վարչական տարածքում արձանագրվել է բացահայտման տոկոսով հաշվվող 92 հանցագործության դեպք, որից 48-ը քրեական հետախուզության գծով: Այդ դեպքերից բացահայտված է 73-ը, ընթացքում է 13-ը, չբացահայտված է 6-ը:
Միջին ծանրության 22 դեպքերից 15-ը բացահայտված է, ընթացքում է 6-ը, մեկով բացահայտման աշխատանքները շարունակվում են:
Ծանր 19 -ը դեպքերից բացահայտված է 13-ը, ընթացքում է 3-ը, չբացահայտված է 3-ը:
Ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում արձանագրվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 6 դեպք, որոնցից մեկն իրացումով է: Հիշյալ ժամանակահատվածում բացահայտվել է ապօրինի զենքզինամթերք պահելու 5 դեպք: Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները բնակչության հետ մշտապես կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ են կատարում, ինչի արդյունքում զենքզինամթերքի կամովին հանձնման 9 դեպք է գրանցվել:
Ինչ վերաբերում է հետախուզվողներին, ապա 2009 թ. 11 ամիսներին հայտնաբերվել է ութ անձ և երկու անհայտ կորած: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայք էջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել