HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընկել է երկաթուղային սայլակի տակ ու մահացել

17-12_GnacqԴեկտեմբերի 15-ին «Հարավ-կովկասյան» երկաթուղու «Գյումրիի» գծային ուղեմասից «Գյումրի» կայարանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բայանդուր գծահատվածի 2725-րդ կմ-ի վրա տղամարդ է ընկած:  Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի-Բայանդուր գծահատվածում երկաթուղային ինքնաշարժ սայլակի (դրեզին) տակ է ընկել մոտ 50 տարեկան, անձը չպարզված տղամարդ, որը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանգուցյալի անձը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Հաղորդում է ՀՀ ոստիկանության կայք էջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter