HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Մարզադպրոց` Շուշիում

17_12-marzadprotsՇուշիի մանկապատանեկան մարզադպրոցի 200-ից ավելի սաներն այսուհետ իրենց պարապմունքները կանցկացնեն վերակառուցված մարզադպրոցում, որի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ: Նախկինում մարզադպրոցը տեղակայված էր Խ. Աբովյանի անվան դպրոցում, իսկ այժմ արդեն այն Մուրացանի անվան դպրոցի մասնաշենքում է պետբյուջեի միջոցներով վերակառուցվել է մասնաշենքի առաջին հարկը, որտեղ էլ անց են կացվում հիմնական պարապմունքները: Իսկ կահավորման առումով մասամբ օժանդակել են հովանավորները: Դպրոցի տնօրեն Մխիթար Խաչատրյանի հավաստմամբ` շախմատի սենյակի կահավորմանն աջակցել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանը, իսկ հանրապետության նախագահ Բակո Սահակյանն էլ մարզադպրոցին է նվիրել բիլիարդի մեկ սեղան: Մարզադպրոցի բացման արարողությանը ներկա` կառավարությանն առընթեր  սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանն իր հերթին խոստացավ շախմատի սենյակին ցուցադրական տախտակներ տրամադրել, ինչպես նաեւ շախմատ: Սպորտկոմիտեի կողմից մարզադպրոցին կտրամադրվի նաեւ մարզագույք եւ մարզահագուստ: «Հաջորդ տարի նախատեսվում է հանրապետության մարզադպրոցներն ապահովել մարզագույքով եւ մարզահագուստով, ինչի համար պետբյուջեով կհատկացվի շուրջ 15 մլն դրամ»,-տեղեկացրել է սպորտկոմիտեի նախագահը: Շրջանի ղեկավարությունն էլ է շահագրգռված մարզադպրոցի կայացմամբ: Ճիշտ է դպրոցի սաները քիչ հաջողություններ չունեն սպորտի բնագավառում, բայց դրանով չեն բավարարվում, հավաստում են ոլորտի պատասխանատուները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter