HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժին

17_12-tmranyutԳլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2009 թ. դեկտեմբերի 9-ի հրամանով գլխավոր դատախազության կառուցվածքում փոփոխություն է կատարվել եւ ստեղծվել մասնագիտացված բաժին` թմրամիջոցների ապօրինի շրջանառության  հանցագործությունների գործերով: Բաժինն ստեղծվել է` Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը  բարձրացնելու, այդ հանցագործությունների գործերով ՀՀ դատախազությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների արդյունավետ, համակարգված եւ կենտրոնացված իրականացումն ապահովելու համար: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով թմրամիջոցների  ապօրինի շրջանառության  հանցագործությունների գործերով բաժնի պետ է նշանակվել Վարդան Մուրադյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter