HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Դոնորագրման ակցիան կմեկնարկի Արցախում

17-12_Artsakh2000թ. հունվարի 8-ին Հայաստանում ստեծված «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի 10-ամյա հոբելյանին նվիրված դոնորագրման ակցիան հունվարի 8-ին կմեկնարկի Արցախում: Այս մասին տեղեկացրել են երեկ ԼՂՀ առողջապահության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարների եւ հիմնադրամի գործադիր տնօրենի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Կենտրոնը դոնորագրման ակցիաներ է նախատեսում Հայաստանի 10 մարզերում եւ  արտասահմանյան հայաշատ համայնքներում: Ռեեստրի պատվավոր նախագահ, առաջին դոնորագրվող, ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի անմիջական մասնակցությամբ 2002-2004 թթ-ին դոնորագրում է կատարվել Արցախում, որի արդյունքում ռեեստրը համալրվել է 805 արցախցի կամավորներով: Ընդհանուր առմամբ, կենտրոնում դոնորագրված է 15 հազար հայ: Ասուլիսի կազմակերպիչները տեղեկացրեցին, որ  հունվարի 8-ին արցախցի դոնորների  շարքում կլինի նաեւ նախագահ  Բակո Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter