Պրեսկոտն ու Կոլոմբիեն «թռել էին»
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ այդպես էլ չքննարկեց մարտի 1-ի դեպքերն ուսւոմնասիրած` ՀՀ Ազգային ժողովւոմ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Պատճառը, ինչպես «Առավոտին» փոխանցեցնին Փարիզում գտնվող ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը և պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի զբաղվածությունն էր: Մեկն ավելի կարևոր էր համարել գլոբալ տաքացումը և շրջակա միջավայրի խնդիրները, մյուսը գնացել էր իր ընտրողների հետ հանդիպման:
«Շուտի վսեգդա պրավի»
«Իրենց միակ սփոփանքն ածականներ շպրտելն է, գիտական պատասխանների փոխարեն` հաճախ հոգու մաղձը ՀՀՇ-ն թափում է` «շուտ, անլուրջ մարդ» ածականներով»,- երեկ «Առավոտին» փոխանցեց մարքսիստ Դավիթ Հակոբյանը` պատասխանելով ՀԱԿ-ից իր կուսակցության դուրս գալու առթիվ հնչած հեգնական արտահայտություններին:
«Իրականությունւոմ, ինչպես Անաստաս Միկոյանն էր ասում Խրուշչովին` «Նիկիտուշկա, շուտի վսեգդա պրավի»»,- հանրահայտ ֆիլմից մեջբերում անելով` Դ. Հակոբյանը հավելեց. «Պատմությունը դաժան փաստերի առաջ է կանգնեցնում. երեկվա շուտերը հինգ րոպե անց իշխանություն են վերցնում: Պատմությունն ամեն ինչ կդնի իր տեղը»:
Փող է պետք
Մի քանի տոնավաճառներում առևտուր իրականացնող գործարարներ ահազանգում են իրենց դեմ իրականացվող հարկային տեռորի մասին: Վերջին օրերին հարկայինի աշխատակիցները նրանցից պահանջում են 100 հազար դրամ տուգանք վճարել:
Ուշագրավն այն է, որ այդ տուգանքը պահանջում են ոչ թե որևէ խախտման դիմաց, այլ` հենց այնպես: ԵԹե առևտրականները փորձւոմ են դիմադրել, հարկայինի աշխատակիցները սպառնում են շատ ավելի մեծ տուգանքներով: «Դոլարով մարդ կուղարկենք մոտներդ»,- ասւոմ են հարկայինները:
Խնդիրն այն է, որ եթե առևտրականը իր ապրանքը վաճառելիս հաճախորդից արտարժոյթ վերցնի, ապա նրան կարղ են տուգանել երկու միլիոն դրամ: Այդպիսի փորձ հարկայիններն ունեն: Նրանք առևտրականների մոտ են ուղարկում սլավոնական արտաքինով բարետես կանանց, ովքեր ռուսերենով, առանց «բազար» անելու` պատրաստակամություն են հայտնում թանկ ապրանքներ գնել:
Հանուն պատգամավորության թեկնածուների իրավահավասարության
Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Անահիտ Սարգսյանը երեկ առաջարկություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին ԱԺ պատգամավորության թեկնածուների իրավահավասարության` ընտրական օրենսգրքով սահմանված պահանջների ապահովման մասին:
Խոսքը Նիկոլ Փաշինյանի կալանքի և պատգամավորության մյուս թեկնածուների հետ ոչ հավասար պայմաններում գտնվելու մասին է: Որպես իրավահավասարության խախտման օրինակ, մասնավորապես նշվում է այն, որ «անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավորության թեկնածու Ն. Փաշինյանը չի կարող մյուս թեկնածուների նման օգտվել հեռախոսային և ինտերնետային կապից, նկարահանվել քարոզչական նյութերի համար, հանդիպել ԶԼՄ-ներին, անձամբ մասնակցել իր դիմում-բողոքների քննարկմանը և այլն»:
Այդ կապակցությամբ արդարադատության նախարարին առաջարկվւոմ է «անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱԺ պատգամավորության թեկնածուների իրավահավահավասարության ապահովման ուղղությամբ», ինչը հնարավոր է, եթե Փաշինյանի խափանման միջոցը փոխվի:
Դարձյալ օգտագործեցին
«Եթե նույնիսկ ինձ բանտարկեն, էլի քաղբանտարկյալ չեմ, որովհետև ես իմ քաղաքական մկրտությունը ստացել եմ քաղբանտարկյալների շրջապատւոմ»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը:
«ՉԻ» - Որևէ բան հասկացա՞ք: Չէ, մենք հասկանում ենք, որ երբ խոսողը Գալուստ Սահակյանն է, ամենևին պարտադիր չէ, որ ասվածի մեջմիտք լինի, բայց ամեն դեպքում` տեսնես ի՞նչ է ցանկացել ասել այդ կարկառուն հանրապետականը: Պատկերացրեք, օրինակ, եթե քրեական աշխարհից ինչ-որ մեկն ասի. «Ես ինքս ջեբկիր եմ, ծնվել և դաստիարակվել եմ ջեբկիրների միջավայուրմ, հետևաբար` եթե ինձ բանտարկեն, ես ջեբկիր չեմ»:
Գալուստ Սահակյանը փաստորեն նույն բանն է ասում: Ընդ որում, կոնկրետ իր դեպքում նա միանգամայն իրավացի է, ինքը երբևէ ոչ քաղաքկաան հայացքներ է ունցել, ոչ էլ ունենալու է, հետևրաբար` քաղբանտրակյալ դառնալու շանս չունի: Ավելի ճիշտ, քաղաքական հայացքներ գուցեև ունի, բայց դրանք բարձրաձայն արտահայտելու համարձակություն չունի:
Իսկ Սասուն Միքայելյանին, ի դեպ, հենց իր քաղաքական հայացքները բարձրաձայն արտահայտելու համար են ազատազրկել: Եվ Գալուստ Սահակյանն ինքը շատ լավ գիտի դա:
Գնահատականը` «գերազանց»
Թուրքական «Բեշիկթաշի» հետ անզիջում պայքարում տարած հաղթանակով Երևանի «Հատիսը» աննախադեպ հաջողության հասավ. հաղթահարեց Եվրոպայի կանանց բասկետբոլի ակումբային գավաթի խմբային փուլը: Սեփական խաղահրապարակում հաղթելով 78:74 հաշվով, մեր թիմը 2-րդ տեղը գրավեց F խմբում` առաջ թողնելով միայն հունական «Աթենաիկոսին»:
Թելադրելով ողջ հանդիպման ընթացքը` հատիսցիները խաղավերջւոմ այնուհանդերձ թույլ տվեցին մրցակցին հաշվի տարբերությունը հասցնել նվազագույնի, սակայն վերջին վայրկյաններին էլ խորտակեցին հյուրերի փրկվելու վերջին հույսերը: «Հատիսի» հաղթանակին 23 միավորով նպաստեց թիմի ավագ Բոյանա Վուլիչը:
Թեհրան-Երևան չվերթի ավիավթարի զոհերի ընտրանիքները փոխհատուցում են ստացել
Թեհրան-Երևան չվերթի ավիավթարի զոհերի ընտանիքները փոխհատուցւոմ են ստացել «Կասպյան էյրլայն» ընկերությունից: Յուրաքանչյուր ընտանիքի վճարվել է 54 հազար ամերիկյան դոլար:
Օդանավի սև արկղերի քննությունը Իրանում շարունակվւոմ է: Վերծանման աշխատանքներին մասնակցւոմ են Իրանի, Հայաստանի ու Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները: Քննությամբ պարզվել է, որ օդանավի շարժիչը խափանվել է թռիչքի պահին, սակայն պատճառը դեռևս հայտնի չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել