HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ամանորյա օրերին հանգստյան տներում ազատ տեղ չկա

18-12_hyuratunՎերջին մեկ շաբաթվա ընթացքում գրեթե հնարավոր չէ Երեւանից դուրս հանգստյան տուն գտնել, որն արդեն ամբողջովին զբաղեցված չէ: «Հետքը» զանգահարեց տասնյակ տուրիստական գործակալություններ ու հանգստյան տներ եւ բոլորից ստացավ նույն պատասխանը. «Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 5-7-ը ազատ տեղ չունենք»: Ստացվում է, որ հայաստանցիներից շատերը նախընտրում են Նոր տարին դիմավորել ոչ թե տանը, այլ հյուրանոցներում: Տուրիստական գործակալությունները հայտնում են, որ տոնական օրերը Երեւանից դուրս անցկացնելու համար անհրաժեշտ էր ուղեգրերը դեռեւս դեկտեմբերի սկզբին պատվիրել: Հունվարի առաջին օրերին զբաղված են լինելու նաեւ Գրողների, Նկարիչների եւ Կոմպոզիտորների միությունների հանգստյան տները: Մարզերում հյուրանոցում մեկ օր անցկացնելը միջինում արժե 8-12 հազար դրամ: Այս գումարի մեջ նեառված է նաեւ երեքանգամյա սնունդը: Կան նաեւ այլ առաջարկներ. օրինակ` մեկ օրը 5000 դրամ: Այս դեպքում ձեզ չեն կերակրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter