Կստորագրվի երկու պայմանագիր
Այսօր Կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա երկու պայմանագրի ստորագրում Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի շրջանակներում:
Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման պայմանագիրը (փաթեթ 1) կստորագրվի «Սահակյանշին» ՓԲԸ-ի (Հայաստան) հետ, իսկ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման 1-ին փաթեթը` «Երևանշին ԱՄ» ՍՊԸ-ի և «Կամուրջշին» ՓԲԸ համատեղ կոնսորցիումի հետ:
Ստորագրման արարողությունը կհաջորդի նույն օրը կայանալիք ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման խորհրդի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի ներկայացվելու է ՀՄՀ-Հայաստան ծրագրի հաջորդ եռամսյակային ֆինանսական հայտը:
Ինչպես հայտնում են ՀՄՀ-Հայաստան-ի մամլո գրասենյակից, ստորագրման արարողությանը կմասնակցի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ինչպես նաև Կառավարման խորհրդի այլ անդամներ, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի, ԱՄՆ դեսպանատան և Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիայի և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել