HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբի հրդեհից ծխահարվել է 8 մարդ

fire-18-12Դեկտեմբերի 18-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բագրատունյաց պողոտայի 26-րդ շենքի նկուղում: Ժամը 00.17-ին եւ 00.45-ին դեպքի վայր է մեկնել համապատասխանաբար մեկական մարտական հաշվարկ: Ժամը 00.58-ին «հրդեհ 1 բիս» կանչով դեպքի վայր են մեկնել եւս երկուս մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը: Խիտ ծխապատ գոտու գոյացման պատճառով իրականացվել է շենքի 2-րդ մուտքի բնակիչների տարահանում:Ժամը 01.00-ին դեպքի վայր է մեկնել շտապօգնության 2 բրիգադ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.34-ին, մարվել` 02.21-ին:  Այրվել է 50 քմ մակերեսով աղբ: Հրդեհի հետեւանքով ծխահարվել է շենքի 8 բնակիչ, այդ թվում` 4 երեխա: Տուժածներից յոթը տեղում ստացել են առաջին բուժօգնություն, իսկ հղի վիճակում գտնվող, 1991 թ. ծնված Ալինա Ավանեսյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, հետազոտվել եւ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: Միաժամանակ հրդեհ է բռնկվել նաեւ նույն պողոտայի 24-րդ շենքի նկուղում: Դեպքի վայրին մոտ գտնվող հրշեջ-փրկարարների ուժերով ժամը 01.34-ին հրդեհը մարվել է: Այրվել է 20 քմ մակերեսով աղբ: Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայսատնի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter