«Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի նվիրատվությունների չափը հատել է 1 մլրդ դրամի սահմանագիծը
«Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի գործարկումից 6 ամիս անց նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ մեկնարկած կրթօջախների աջակցության ծրագրի շրջանակում միայն դպրոցների հաշվեհամարներին փոխանցվել է 640 մլն 822 հազար դրամ:
Գումարը նվիրաբերել են 1216 անհատներ եւ կազմակերպություններ: Ֆինանսական ամենամեծ նվիրատվությունները կատարվել են Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի համար` 500 մլն, 71 դպրոցին` 74 մլն եւ 53 դպրոցին 10 մլն դրամ:
«Օգնիր մանկապարտեզիդ» կայքի շնորհիվ, կամավոր բարեգործությամբ, մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներին ավելի քան 2000 մարդկանց եւ կազմակերպությունների անունից նվիրաբերվել է 369 մլն 772 հազար դրամ, որից ավելի քան 283 մլն 693 հազար դրամը փոխանցվել է Երեւանի թիվ 141 մանկապարտեզի կարիքները հոգալու նպատակով: 67 մլն 340 հազարը` 147 եւ 2 մլն 933 հազար դրամ էլ թիվ 90 մանկապարտեզի հաշվեհամարին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Լուսանկարում` Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղի դպրոցը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել