HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս 13 զինծառայողներ ապահովվել են բնակարաններով

Bnakaranamut_18-12Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակներում Արմավիր քաղաքում երեկ տեղի է ունեցել հերթական շենքի բացման արարողությունը: Այս անգամ բնակարանամուտ են տոնել 13 զինծառայողներ և Արմավիր քաղաքի սոցիալապես անապահով 3 ընտանիքներ: Պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` շնորհավորելով բնակարանամուտ տոնող ընտանիքներին` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը պարտավոր է լուծելու զինծառայողների սոցիալական խնդիրները. իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը` զինծառայողներն ամենայն պատասխանատվությամբ կլծվեն հայրենիքի անվտանգության ապահովման սուրբ գործին: Վարչապետը զինծառայողներին հանձնել է բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Իր հերթին շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց մաղթել է ծառայողական հաջողություններ, ընտանեկան երջանկություն ու ջերմություն: Վերակառուցված շենքը, որը բաղկացած է 8 երկու և 8 երեք սենյականոց բնակարաններից, համապատասխանում է սոցիալ-կենցաղային ժամանակակից չափանիշներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter