Այսօր միգրանտների միջազգային օրն է
Այսօր միգրանտների միջազգային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 18-ի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1990թ. այդ օրը ընդունվել է «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության» ՄԱԿ-ի կոնվենցիան:
Միգրանտների միջազգային օրվա կապակցությամբ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տնօրեն Գագիկ Եգանյանը «Դուպլեքս» ակումբում ասաց, որ ներկայումս երկրագնդի յուրաքանչյուր 35 բնակչից 1-ը կամ շուրջ 200 մլն մարդ միգրանտ է, այսինքն` ապրում և աշխատում է օտար երկրում: Գ. Եգանյանը արձանագրեց, որ համաշխարհայի ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ Հայաստանից ավելի քիչ մարդ հնարավորություն ունի ուղևորություն կատարելու, այսինքն` ավելի քիչ մարդ է մեկնել. հիմնականում սեզոնային աշխատանքով զբաղվողներն են, բայց նաև երկարաժամկետ միգրանտների թիվը ևս կտրուկ չի աճել:
11 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1 մլն 329 հազար մարդ, իսկ վերդարձել` 1 մլն 731 հազար, սալդոն կազմում է 38.000: Ինչ վերաբերում է 2010թ միգրացիոն շարժերի վերաբերյալ կանխատեսումներին, ապա Միգրացիոն գործակալության տնօրենը նշում է, որ դա կախված է ընդունող երկրների իրավիճակից, իսկ առայժմ վերադարձի ազդանշաններ չունենք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել