HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խճճված գործ. «հաղթել» է «ԱրմենՍելլ»-ը

18-12_courtՀայաստանի աշխատանքի պետական տեսչությունը 2008թ. օգոստոսի 19-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ «ԱրմենՍելլ» ՓԲԸ-ի` պահանջելով պարտավորեցնել «ԱրմենՍելլ»-ին վերացնելու 2008թ. մարտի 31-ի թիվ Կ-7 հրամանը` Արտակ Ղահրամանյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և հօգուտ հայցվորի պատասխանողից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը` 4500 դրամ: 2008-ի սեպտեմբերի 10-ին «ԱրմենՍելլ» ՓԲԸ-ն հակընդդեմ հայցով դիմում է վարչական դատարան` ընդդեմ ՀՀ աշխատանքի պետական տեսչության` տեսչության պետի տեղակալ Գ. Մալխասյանի 10.06.2008թ. թիվ 170 որոշումն անվավեր ճանաչելու և նույն ամսաթվին կազմված թիվ Ե-390 «հանձնարարականը» ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից առոչինչ ճանաչելուն պարտավորեցնելու պահանջներով: Նախնական դատական նիստում դատարանը որոշում է կայացրել Ա. Ղահրամանյանին որպես երրորդ անձ սույն գործով ներգրավվելու մասին` հաշվի առնելով նրա դիմումը: Ներկայացված հայցադիմումով և դատարանում ներկայացված բացատրությամբ Աշխատանքի պետական տեսչության ներկայացուցիչը նշել է, որ տեսչության պետի 2008 թ. մայիսի 12-ի թիվ 63 հանձնարարագրի հիման վրա «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի հիմքով «ԱրմենՍելլ» ՓԲ ընկերությունում իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում։ Ստուգմամբ հիմնավորվել է, որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը, այն է` Ժամանակավոր անաշխատունակության մեջ` 2008թ. մարտի 31-ից (անաշխատունակության թերթ AB162819) գտնվող աշխատողի հետ` ընկերության տնօրենի 31.03.2008թ. թիվ 7-Կ հրամանով լուծվել է աշխատանքային պայմանագիրը։ Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 64-րդ, 71-75-րդ հոդվածներով, նա խնդրել է պարտավորեցնել պատասխանող ընկերությանը վերացնելու 2008թ. մարտի 31-ի N 7-Կ հրամանը ` Արտակ Ղահրամանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և հօգուտ ՀՀ աշխատանքի պետական տեսչության «ԱրմենՍելլ» ՓԲԸ-ից բռնագանձելու նախապես վճարված պետական տուրքի գումարը` 4500 դրամ։ Դատաքննությամբ հայցվորի ներկայացուցիչը հայցը պնդել է և խնդրել այն բավարարել։ Անդրադառնալով «ԱրմենՍելլ» ՓԲԸ-ի հակընդդեմ հայցին` Աշխատանքի պետական տեսչության ներկայացուցիչը նշել է, որ հակընդդեմ հայցը չի բխում ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներից, ՀՀ օրենքներից և ենթակա է մերժման: Իսկ ընկերության այն պնդումը, թե Ա. Ղահրամանյանը չի ներկայացրել անաշխատունակության մասին թերթիկը, ըստ հայցվոր կողմի, իրականությանը չի համապատասխանում: Հակընդդեմ հայցվորին ներկայացվել է անաշխատունակության մասին թերթիկ, սակայն նա ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի խախտումները վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի արել: Դատարանում ներկայացված բացատրությամբ պատասխանողը և նրա ներկայացուցիչը սկզբնական հայցի դեմ առարկել են` հակընդդեմ հայց ներկայացնելով և գտնելով, որ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալի թիվ 170 որոշումը չի բխում ՀՀ գործող օրենսդրությունից և ենթակա է մերժման: Երրորդ անձ Ա. Ղահրամանյանի ներկայացուցիչ Մնացական Ղազարյանն էլ նշել է, որ ընդունում է ՀՀ աշխատանքի պետական տեսչության հայցադիմումը և խնդրում է այն բավարարել, իսկ հակընդդեմ հայցն անհիմն է և ենթակա է մերժման: Ըստ նրա` Ա. Ղահրամանյանը 2008-ի մարտի 31-ից մինչ մայիսի 15ը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, որի վերաբերյալ կա համապատասխան փաստաթուղթ: Եվ, փաստորեն, լինելով անաշխատունակության մեջ` նրա հետ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, ինչով խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը: Երրորդ անձի ներկայացուցիչը նշել է նաև, որ Ա. Ղահրամանյանը անաշխատունակության վերաբերյալ թերթիկը ներկայացրել է «ԱրմենՍելլ», սակայն այն ընկերությունում չի ընդունվել: ՀՀ վարչական դատարանը` դատավոր Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, վճռել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության հայցն ընդդեմ «ԱրմենՍելլ» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ Արտակ Ղահրամանյանի` «ԱրմենՍելլ» փակ բաժնետիրական ընկերության վրա պարտականություն  դնելու, այն է պարտավորեցնել «ԱրմենՍելլ»  փակ բաժնետիրական ընկերությանը վերացնելու 2008 թ. մարտի 31-ի թիվ Կ-7 հրամանը Արտակ Ղահրամանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և հօգուտ հայցվորի նախապես վճարված 4500 դրամ պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջների մասին` մերժել։ «ԱրմենՍելլ»  փակ  բաժնետիրական ընկերության հակընդդեմ հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության` ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Գ.Մալխասյանի 10.06.2008թ. թիվ 170 որոշումն անվավեր ճանաչելու և նույն ամսաթվին տրված թիվ Ե-390 հանձնարարականի առոչինչ լինելը հաստատելու պահանջների մասին, բավարարել։ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունից հօգուտ «ԱրմենՍելլ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 4000 դրամ որպես վերջինիս կողմից կրած դատական ծախսի (նախապես վճարված պետական տուրքի գումար) հատուցում։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter