HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2009-2012թթ. Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը

18-12_T.SargsyanԱյսօր կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` խորհուրդն ի գիտություն է ընդունել Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների կատարման ընթացքի մասին խորհրդի անդամների հաղորդումները, ինչպես նաեւ որոշվել է համաձայն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 2009 թ. հոկտեմբերի 8-ի N1272-Ն որոշման 5-րդ կետի պահանջների` մինչեւ 2010 թվականի հունվարի վերջ ներկայացնել Հակակոռուպցիոն ռազմավարության 2009թ. միջոցառումների իրականացման արդյունքները։ Քննարկվել են ՀՀ քաղաքական գործունեության թափանցիկության մասին հայեցակարգի նախագիծը եւ դրա կիրարկումն ապահովող անհրաժեշտ քայլերի հիմնական դրույթները։ Հանձնարարվել է Եվրամիության խորհրդատվական խմբի հետ եւս մեկ անգամ անդրադառնալ հիշյալ հայեցակարգի դրույթներին եւ դրանց հիման վրա առաջարկություններ ներկայացնել հետագա քայլերի վերաբերյալ։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել են նաեւ «ԳՐԵԿՈ»-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Հանձնարարվել է վարչապետին ներկայացնել պարտավորությունների կատարման ժամանակացույց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter