HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Զինվորները կմասնակցեն «Հայ ասպետ»-ին

18-12_hay-aspet-zin«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը նախատեսում է ինտելեկտուալ մրցաշար անցկացնել շարքային զինծառայողների համար: Երեք ամիսը մեկ 3 զորամասերի զինվորները կմասնակցեն «Հայ ասպետ» հաղորդմանը, որի ընթացքում կպատասխանեն հայ ռազմի պատմության, հայոց պատմության, աշխարհագրության, հայոց լեզվի, արվեստի պատմության, հայրենասիրական երգերի, ռազմական պարերի վերաբերյալ հարցերին: Առաջին խաղը եթեր կհեռարձակվի հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը:  Առաջին եթերաշրջանին մասնակցելուն են Իջեւանի, Սիսիանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի զորամասերի զինվորները: «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը «Հետքին» ասաց, որ մինչ հաղորդմանը մասնակցելը զինվորներին տրամադրելու են համապատասխան գրականություն, որպեսզի նրանք պատրաստվեն: Հայ զինվորների 2-րդ մրցումը եթեր կհեռարձակվի Մայրության եւ գեղեցկության տոնին` ապրիլի 7-ին, իսկ 3-րդը` Շուշիի ազատագրման օրը` մայիսի 9-ին: Երկրորդ եւ երրորդ հաղորդումների մասնակցող զորամասերը դեռեւս ընտրված չեն: Երեք փուլերի հաղթող թիմերը ամռանը կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter