HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյան «Այն կողմը, որը կփորձի նախապայմաններ առաջ քաշել, իր վրա կվերցնի համապատասխան հետեւանքների ողջ պատասխանատվությունը»

Nalbandian-Turkish-journaliԻնչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին: Ողջունելով թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ սա լավ առիթ է լրատվամիջոցների եւ նրանց միջոցով թուրքական հասարակության համար առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումներին եւ դիրքորոշումներին: Թուրք լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:  Պատասխանելով հարցերին` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որեւիցե այլ խնդրի հետ կապելը անհեռատես է, քանզի դա հակառակ է ոչ միայն ձեռք բերված համաձայնությունների տրամաբանությանը, տառին եւ ոգուն, այլեւ՝ ողջ միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկխոսությունը սկսվել է փոխադարձ ըմբռնմամբ, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների  համաձայնության մթնոլորտում, եւ այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ այն փակ շրջանակին, որտեղ մենք գտնվել ենք գործընթացը սկսելուց առաջ: «Այն կողմը, որը կփորձի նախապայմաններ առաջ քաշել, իր վրա կվերցնի համապատասխան հետեւանքների ողջ պատասխանատվությունը», - ասաց նախարար Նալբանդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter