HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթություն ընդդեմ թրաֆիքինգի

18-12_qnnarkum«Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին կրթության ոլորտի պատասխանատուներ և փորձագետներ: Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ծրագրի շրջանակում հաջորդ տարի նախատեսվում է հանրապետության մի շարք դպրոցներում իրականացնել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. այդ նպատակով նախօրոք պատրաստվել են համապատասխան մասնագետներ: Քննարկմանը ներկա կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշեց, որ այսօր դպրոցներում մեծ խնդիր կա «Դաստիարակության հայեցակարգի» հետ կապված, որն այժմ մշակման փուլում է: Նախարարի տեղակալը կարևորեց դաստիարակության դերը հասարակության և մասնավորապես, հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքում: «Ես առաջարկում եմ վերապատրաստման ընթացքում տեխնոլոգիաների տեսակետից չկաղապարվել և ստեղծագործաբար մոտենալ այս հարցին. կադրային քաղաքականության և մանկավարժական  կատարելագործման ոլորտում անհրաժեշտ է նոր մոտեցումներ, տեխնոլոգիաներ և մեթոդիկաներ ամրագրել»,-փաստեց նախարարի տեղակալը: Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ դեկտեմբերի 18-ը նաև Միգրանտների միջազգային օրն է, և այս հանդիպումն էլ լավագույն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալ այս խմբում ընդգրկված մարդկանց իրավունքների պաշտպանությանը: «Մարդկանց առևտուրը համարվում է մարդու իրավունքների կոպիտ խախտում,  և այս համատեքստում առավելապես խոցելի են դառնում հատկապես երեխաները, որոնք, լինելով  դեռևս լիովին չձևավորված անձինք, ավելի հակված են վտանգներին»,-նշեց գրասենյակի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter