HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վերաքննիչ դատարանը եւս մերժեց Գուլգուլյանին

18_12-GulgulyanԱյսօր Վերաքննիչ դատարանի դատավոր Արղամանյանը մերժեց Պարույր Գուլգուլյանի բողոքը եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռն ուժի մեջ թողեց: Դատական նիստը տեւեց ընդամենը մեկ ու կես ժամ: Բողոքաբեր Գուլգուլյանը դատարանին խնդրել էր փորձաքննություններ նշանակել` կեղծիքները բացահայտելու համար, սակայն նրա խնդրանքը չի բավարարվել: Պարույր Գուլգուլյանը տարիներ շարունակ բողոքարկում է քրեական գործի կարճման որոշումը, որը չի բավարվում դատարանների կողմից: Հիշեցնենք, որ դեռեւս 94 թվականին Գուլգուլյանը 53 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ ապրանք էր ժամանակավորապես թողել Սամվել Կարախանյանի տան բակում եւ այլեւս չէր կարողացել դրանք վերցնել այդտեղից: 1998 թվականին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կարճվել էր եւ Գուլգուլյանը փաստացի զրկվել էր իր ապրանքներից: Քաղաքացին վստահ է, որ քրեական գործի նախաքննության ընթացքն անօրինական է եղել: «Կեղծիքներ են արել, մահացած քննիչի ստորգրությունն է կեղծել, կեղծ պայմանագիր են ստեղծել, բայց այս ամենը դատարանը հաշվի չի առնում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Պարույր Գուլգուլյանը: Նա պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter