Կեսգիշերային սպանություն
Գիշերը` ժամը 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում, Նոր Նորքի վարչական շրջանի Մոլդովական 17 շենքի բակում «Մերսեդես» մակնիշի 19 LO 151 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դիակ` ավտոմատ-հրազենային բազմաթիվ վնասվածքներով:
«Հետքի» տեղեկություններով սպանվածը մոտ 40 տարեկան Ռադիկ Աշոտի Ղուկասյանն է: Այս պահին, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Քրեագիտական վարչության փորձագետները: Այստեղ են նաև հանրապետության գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը, ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը, Նոր նորք վարչական շրջանի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը:
Դեպքի վայրում, մեր տեղեկություններով, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած ավտոմատ հրազենը և կրակված փամփուշտներ:
Հրազենային կրակոցներից վնասվել է նաև հարևան շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանը: Բարեբախտաբար, այս դեպքում գնդակը որևէ մեկին չի դիպել:
Տարածքում գտնվել է նաև ինչ-որ բաճկոն, որը բացառված չէ, որ հացագործինն է: Ոստիկանները տեղազննության համար բերել են նաև հատուկ վարժեցված շուն:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել