Պայթյուն և այրվածքներ` գազի արտահոսքից
Այսօր` ժամը 06.20-ին, ոստիկանության Սևանի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի այրվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 45-ամյա Լաուրա Ս.-ն, 14 տարեկան Արթուր և 8-ամյա Աշոտ Ա.-երը:
Պարզվել է, որ ժ ամը 05.20-ին բնական գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել Լճաշեն գյուղի առանձնատներից մեկում, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
«Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել