HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախուստի դիմած երկու դատապարտյալներն էլ երեկ հայտնաբերվել են

Qocharyan-EnoqyanԱրդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Քրեակատարողական վարչության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության  աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախօրեին` ժամը 17:45-ի սահմաններում, Երևանի Ամիրյան-Զաքյան փողոցների հատման խաչմերուկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել այս տարվա նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած Մհեր Ենոքյանը: Ենոքյանի հետ փախուստի դիմած մյուս դատապարտյալը` Սողոմոն Քոչարյանը, հայտնաբերվել և բերման է ենթարկվել նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում՝ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից: «Ձեռնարկվում են միջոցներ՝ Մ. Ենոքյանի և Ս. Քոչարյանի փախուստ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությունը վարում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը»,- տեղեկացնում են Արտարատդատության նախարարությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter