Ղարաբաղում խոզագրիպ չկա
Խոզագրիպ Ղարաբաղում չկա, նույնիսկ կասկածելի հիվանդներ էլ չկան, «Հետքին» հավաստիացրել են ԼՂՀ առողջապահության նախարարությունում: Այս հայտարարությամբ հերքվեց նաեւ առավոտից Ստեփանակերտում պտտվող այն լուրը, թե արդեն խոզագրիպով 1 հիվանդ կա Ղարաբաղում:
Առողջապահության նախարարությունում սակայն մեզ տեղեկացրեցին, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 4,5 անգամ աճել է վերին շնչառական ուղիների հիվանդությունների թիվը: Սեզոնային գրիպն այս շրջանում վերելք է ապրում, ինչն էլ հիմք եղավ հանրապետության նախադպրոցական եւ ուսումնական հաստատությունները մեկ շաբաթով փակելու համար:
Ինչպես տեղակացրին նախարարությունում, դպրոցներում բացակա աշակերտների թիվն օրեցօր աճում է. երեկվա տվյալներով` միայն Ստեփանակերտի դպրոցներում 6800 աշակերտից դասերից բացակայել են 786-ը, որից 492-ի մոտ վերին շնչառական ուղիների հիվանդություն է արձանագրվել: Շրջաններում բացակայող 1748 աշակերտից 1037-ը նույնպես նույն հիվանդությունն ունի:
Նախարարությունում վստահեցնում են, որ H1N1 գրիպի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել