Սպանության փաստով ոստիկանությունը մանրամասնում է
Քիչ առաջ ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն` գիշերը Նոր Նորքի երկրորդ զանգվածում կատարված սպանության կապակցությամբ: Ըստ այդմ` այսօր` «ժամը 09.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի երկրորդ զանգվածի 17 շենքի բակում կայանված ավտոմեքենայում անշարժ վիճակում մի տղամարդ կա:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են «Մերսեդես ՄԼ 320» մակնիշի 19 ԼՕ 151 պետհամարանիշի ավտոմեքենան, որի մեջ եղել է 1968 թ. ծնված Ռադիկ Ղուկասյանի դիակը` հրազենային վնասվածքներով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 23 պարկուճ, իսկ մոտ 100 մետր հեռավորության վրա` ԱԿՄ տիպի ինքնաձիգ` առանց փամփշտակալի:
Հարուցվել է քրեական գործ, դեպքի հանգամանքները պարզվում են: Ինքնաձիգը և պարկուճներն ուղարկվել են փորձաքննության: Նշանակվել է դիակի դատաբժշկական փրձաքննություն, քննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել