HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բնակարաններ` զինծառայողներին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը երեկ ներկա է գտնվել հանրապետության հարավային պաշտպանական շրջանում անցկացված ստորաբաժանումների եւ կրակի կառավարման հրամանատարական կազմի հավաքներին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների դերը հրամանատարական կազմի պատրաստվածությունը բարձր պահելու գործում, նշելով, որ հանրապետության իշխանություններն այսուհետ եւս ամեն ինչ անելու են` զինված ուժերի մարտունակությունը պատշաճ մակարդակի վրա պահելու համար: Նույն օրը նախագահը Շուշի քաղաքում մասնակցել է Պաշտպանության բանակի զինծառայողների համար կառուցված բնակելի շենքի բնակարանների բանալիների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառումներին մանակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter