HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Բաբուխանյան. «Թուրքիան եղել է եւ կա թշնամական երկիր»

h-babuxanyan_19.12.09Այսօր «Արցախ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: «Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելով` Հայաստանը կատարում է շատ ավելի մեծ զիջում: Սա նշանակում է, որ մեր երկիրը կարող է նախապայմաններ դնել, օրինակ` Ցեղասպանության ճանաչումը, դրա հետեւանքների վերացումը եւ այլն: Սակայն հաշվի առնելով երկրի անվտանգությունը, իսկ դրա կարիքն այսօր զգացվում է, Հայաստանի իշխանությունը գնաց որոշակի զիջումների»,- ասաց նա: Խոսելով Թուրքիայի պետական պաշտոնյաների դիրքորոշումների մասին` Հ. Բաբուխանայնն ասաց. «Կոչ եմ անում մեր պետական այրերին դուրս չգալ արժանապատիվ կեցվածքից: Եւ վարչապետի այն հայտարարությունը, թե Հայաստանը շահագրգռված է Թուրքիայի` Եվրոմիության անդամ դառնալու հարցում, եւ թե Հայաստանը պետք է աջակցի Թուրքիային եւ այլ նման հայտարարություններն այնքան էլ մեր օգտին չեն: Ես չէի ուզի, որ մեր պետական մարմինները նման հայտարարություններ անեին այն դեպքում, երբ Թուրքիայի հայտարարությունները շատ ավելի կոշտ են: Եւ եթե Հայաստանի վարչապետի նմանատիպ հայտարարությունները շատ դրական են Թուրքիայի մասին, ապա նույնը չեմ ասի Թուրքիայի վարչապետի հայտարարությունների մասին Հայաստանի վերաբերյալ: Թեեւ մեր նախագահի այն զգուշացումները, թե Հայաստանը կփոխի իր դիրքորոշումները, եթե Թուրքիան իր խելքը գլուխը չհավաքի, եւ Հայաստանը կարող է ընդունել օրենք, որով չի ընդունի այդ պայմանները, լիովին համապատասխանում է նրանց ոճին: Պետք է հիշել` Թուրքիան եղել է եւ կա թշնամական երկիր, քանի որ մենք գտնվում ենք նրա կողմից շրջափակման մեջ»: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները սառեցվելու դեպքում, ըստ Հ. Բաբուխանյանի, պատասխանատվությոնը կկրի Թուրքիան, քանի որ բազմիցս հանդես է եկել  հակահայկական հայտարարություններով: Իսկ թե որքանով է Հայաստանին ձեռնտու հայ-թուրքական արձանագրությնները ստորագրելը, Հ. Բաբուխանյանի  կարծիքով` դրանով նախ պետք է Թուրքիան շահագրգռված լինի. «Թուրքիան ավելի շահագրգռված է այդ արձանագրությունները  ստորագրելում: Բացի դա, պետք է հստակ հասկացնել Ադրբեջանին, որ պետք չէ Ղարաբաղի հարցը բերել, կապել Թուրքիայի հետ: Եթե մենք ինքներս ուզենանք, կարող ենք ավելի կապել դրանք` ասելով, որ մինչեւ Թուրքիան չճանաչի Ցեղասպանությունը եւ Ղարաբաղի անկախությունը, Հայաստանը փոխզիջումների չի գնա: Այնպես որ, եթե շատ փոխկապակցեն այդ 2 երեւույթները, ապա մենք էլ կարող ենք նման ձեւով պատասխանել»: Խոսելով Հայաստանի ներկա վիճակից` բանախոսն ասաց, որ հիմա Հայաստանը պետք է զարգացնի իր երկրի տնտեսությունը, ժողովրդավարական ինստիտուտները, բարելավի իր սոցիալական վիճակը, բարձրացնի կյանքի կենսամակարդակը. «Սա նշանակաում է, որ Հայաստանը, որպես պետություն, պիտի դառնա ավելի մրցունակ, ավելի հզոր, աշխարհի հայության համար դառնա կենտրոն, տարածք, որը կարող է մրցունակ լինել ցանկացած դեպքում»: Իսկ անդրադառնալով «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայտարարություններին, թե «Իրավունք» պարբերականը պետք է փակել` իրեն վարկաբեկելու համար, եւ որ այն դարձել է ՍԻՄ-ի կողմից իրենից վրեժխնդիր լինելու միջոց, ասաց. «Ես, առհասարակ, Արամ Կարապետյանին, սկսած նրա` Փարաքյարը փակելու մասին հայտարարությունից, վերջացարած հենց իրենով, լուրջ չեմ վերաբերվում»: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter