HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Գերմանիայից գալու է «Հայ ասպետ» դառնալու համար

18_12-Hay-aspet«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը վերջերս ավելի ընդարձակ տարածք է վարձակալել, որտեղ ուսուցանում են հարյուրից ավելի երեխաների: «Կենտրոնում ունենք պարասրահ, երգասրահ, որտեղ ամեն շաբաթ-կիրակի մարզերից երեխաներ են գալիս են,ամբողջ օրն այստեղ սովորում են, աշխարհագրություն ու պատմություն են ուսումնասիրում»,- «Հետքին» ասաց հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը: «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի կենտրոնում ուսուցանող երեխաները մասնակցում են նաեւ «Հայ ասպետ» հեռուստահաղորդմանը: «Մենք նաեւ ինտերնետային հասցե ունենք` www.hayaspet.am , որի էլեկտրոնային փոստին նամակներ ենք ստանում: Վերջերս Գերմանիայից էինք նամակ ստացել, գրել էին, որ իրենց երեխան ցանկանում է «Հայ ասպետ» դառնալ, դրա համար հաջորդ տարի այդ ընտանիքը գալու է Հայաստան: Մենք նամակներ շատ ենք ստանում, բայց այսպիսի բովանդակությամբ առաջին անգամն էր»,- նշում է Կարին Տոնոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter