150-ը մահացել են, 20-ը` ծայրահեղ ծանր վիճակում են
Ռուսաստանի Պերմ քաղաքի «Կաղ ձի» գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի պատճառով մահացած մարդկանց թիվն ավելացել է եւս մեկով` հասնելով 150-ի: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` 79-ը մարդ դեռեւս գտնվում է հիվանդանոցում, որոնցից 20-ի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի գիշերը բռնկված հրդեհի արդյունքում վառվել է 500 քմ ընդհանուր մակերեսով ակումբի 400 քմ տարածքը: Զոհերի մեծամասնությունը 25-35 տարեկան է: Նրանց թվում կա մեկ հայ` 34-ամյա Էդուարդ Ղազարյանը:
Բռնկված հրդեհի պատճառը ակումբում տեղի ունեցած տեխնիկական վթարն է եղել, որի համար ակումբի կառավարիչները ձերբակալված են, հարուցվել է 2 քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել