HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են ակտիվ աշխատանքներ իրականացնել ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ

ANPSHԱզգային Նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Ժառագություն» կուսակցության «ՀԱՅՔ» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակով դիմել են նախագահ Ս. Սարգսյանին, ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանին, ԱԳ նախարար Է. Նալբանդյանին և ԼՂՀ ԱԳ նախարար Գ. Պետրոսյանին. «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին շրջանի զարգացումները լուրջ անհանգստություններ են առաջացրել հայ ժողովրդի շրջանում: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է կապել այդ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Իսկ Թուրքիայի իշխանությունները, որոնք արցախյան հակամարտությանն ադրբեջանամետ լուծում տալու համար շատ ավելի մեծ ջանքեր են թափում, քան պաշտոնական Բաքուն, որդեգրել է միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու քաղաքականություն, ինչի հետևանքով մի շարք ազդեցիկ երկրների առաջնորդներ արդեն իսկ տեղի են տալիս ադրբեջանա-թուրքական պահանջներին: Հաշվի առնելով այս իրողությունը` մենք` քաղաքական–հասարակական կազմակերպությունների ուսանողական միությունների ներկայացուցիչներս. -          գիտակցելով հայ-ադրբեջանական ներկայիս «բանակցային» գործընթացի խիստ անցանկալի ու վտանգավոր ընթացքը, -          հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության զինված փուլի ուշ թե շուտ վերսկսումն անխուսափելի իրականություն է, -         բարձր գնահատելով ազատագրված` ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների կարևորությունը տարածաշրջանում հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և ռազմական հզորությունն ապահովելու գործում, Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններից. -          Ակտիվ աշխատանքներ տանել Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ, ստեղծելով համապատսխան ենթակառուծվածքներ, տնտեսական զարգացման հնարավորություններ ու հարկային արտոնություններ վերաբնակների համար: -          Միմյանց միջև կնքել միջպետական պայմանագրեր ռազմական, քաղաքական, տնտեսական և սոցիալական  ոլորտներում: -         Նպաստել Արցախի պետականության ներկա սահմաններում ճանաչմանը միջազգային հանրության կողմից` ստեղծելով ՀՀ Ազգային Ժողովի ու նախագահության կողմից անհրաժեշտ պահին ԼՂՀ-ն ճանաչելու նախադրյալներ: Այս հիմնախնդրի իրականացման նպատակով ակտիվ աշխատանքներ սկսել Սփյուռքի հետ»: Երևան - 20.12.09թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter