HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ադրբեջանցիներին պատժելու կանոն չի եղել

inga-anush-22-12«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Եվրոպական հեռարձակողների միությունը չի կարող պատժել Ադրբեջանին` «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթի ընթացքում Հայաստանի օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին ճնշումների ենթարկելու համար, քանի որ նման կանոն մրցույթում մինչ այդ չի եղել: «Առհասարակ Եվրոպայում նման բան չկար, որովհետեւ նրանք նորմալ մարդիկ են, նրանց մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդպիսի բան կարող էր տեղի ունենալ, այդ կանոնը ներառել են 2009 թվականի մրցույթից հետո, այն կսկսի գործել 2010 թվականից»,- մանրամասնում է Դիանա Մնացականյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանցի Ռովշան Նասիրլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել էր, թե իրեն հարցաքննել են Ազգային անվտանգության նախարարությունում: «Հոգեբանական ճնշումների ենթարկելով՝ ասում էին, թե դու ի՞նչ մարդ ես, ազգություն չունե՞ս… Հարցնում էին, թե ինչո՞ւ եմ քվեարկել Հայաստանի օգտին»,- ասել է Ռովշանը: Նշենք, որ Ադրբեջանին թեպետ հաջողվեց խուսափել պատասխանատվությունից, սակայն «Եվրատեսիլ»-ի երկրպագուներից շատերը տեղեկացան հարեւան երկրի ագրեսիվ վերաբերմունքի մասին: «Քվեարկության գաղտնիության սկզբունքի ամեն տեսակ խախտում կամ քվեարկողների հարցաքննություն որևէ դեպքում ընդունելի չէ»,- ըստ «Նյու Յորք Թայմզ» թերթի` հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Ժան Ռևեյոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter