HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Սահակաշվիլիի եւ Ստալինի ծննդյան օրն է

121-12_sahakashviliԱյսօր լրանում է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի ծննդյան 42-րդ եւ Իոսիֆ Ստալինի` 130 ամյակը: Սահակաշվիլին ղեկավարում է Վրաստանը 2003 թվականից: 2008-ին նա վերընտրվել է նախագահի պաշտոնում: Միխաիլ Սահակաշվիլին ամուսնացած է ծագումով հոլանդիացի Սանդրա Ռուլովսի հետ և ունի երկու տղա զավակ՝ Էդվարդ և Նիկոլոզ։ 21-12-StalinԻսկ Իոսիֆ Ստալինը 1920-ական թթ. դարձել է Ռուսաստանի, ապա նաև ամբողջ խորհրդային միության առաջնորդը: Նա հաշվեհարդար է տեսել բոլոր ներկա և նախկին հակառակորդների հետ: Բռնությունները զանգվածային բնույթ են կրել հատկապես 1930-ական թվականներին: Ծայրահեղ բռնի միջոցներով է Ստալինն անցկացրել ԽՍՀՄ-ում ինդուստրացումն ու կոլեկտիվացումը: Իր անունով է նշանակվել Ստալինգրադ քաղաքը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կարողացել է միավորել ժողովրդի ուժերը և փոխել պատերազմի ընթացքը: Ակտիվ մասնակցել է հակահիտլերյան միության ստեղծմանը: Դրա շնորհիվ Սովետական Միությանը հաջողվեց հաղթել ֆաշիստների իշխանությունը` թեեւ ամբողջ ԽՍՀՄ տարածքից մոտ 28 միլիոն մարդ զոհված: Ստալինը վախճանվել է 74 տարեկան հասակում: Նրա թաղմանը մասնակցում էին Մոսկվայի համարյա բոլոր բնակիչները, ուր երկար արարողության ժամանակ վախճանվել են բազում մարդիկ: Սկզբից Ստալինի մարմինը չէին հանձնում հողին, այլ պահում էին դամբարանում: Սակայն հետագայում իշխանության մարդիկ գիշերվա ժամանակ գաղտնի հանեցին Ստալինի մարմինը և գերեզմանոցում թաղեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter