HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ադրբեջանին տուգանել են Ինգայի եւ Անուշի համարը չհեռարձակելու համար

21-12_inga-anush«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ Եվրոպական հեռարձակողների միությունն Ադրբեջանին տուգանել է «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթի ժամանակ Ինգա եւ Անուշ Արշակյանների ելույթի հերթական համարը (09) եթերից հանելու համար, որն էլ պետք է հաղորդագրության տեսքով ուղարկեին Հայաստանի օգտին քվեարկելու համար: «Տուգանքի չափը որեւէ մեկը չի հայտնում, որովհետեւ դա փակ, կոնֆիդենցիալ ինֆորմացիա է»,- ասաց Դիանա Մնացականյանը: Այն, որ ադրբեջանցիները խախտել են «Եվրատեսիլ»-ի կանոնները` չհեռարձակելով Հայաստանը ներկայացնող երգչուհիների ելույթի հերթական համարը, ապացուցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter