HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1 մլն դոլար

t-davtyan_28.08.09Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին: Ֆինանսների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է ս.թ. հունիսի 9-ին` Մոսկվայում` անդամ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի մինչև 10 մլրդ դոլար, որից Ռուսաստանի բաժինը կկազմի 7,5 մլրդ դոլար, Ղազախստանինը` 1 մլրդ դոլար , Բելառուսինը` 10 մլն դոլար, , իսկ մյուս երկրներինը, այդ թվում նաև Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1 մլն դոլար: Հայաստանն արդեն իսկ դեկտեմբերի 17-ին փոխանցել է գումարի 10 տոկոսը, իսկ մնացած 90 տոկոսը` համաձայն հիմնադրամի ստեղծման պայմանագրի, փոխանցվելու է մուրհակի տեսքով: Այսօր կայանալիք նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել և հաստատել հիմնադրամի 2010թ գործունեությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես նախատեսվում է հաստատել Հակաճգնաժամային հիմնադրամի փորձագիտական խորհրդի կանոնակարգը, կազմը, գումարների հատկացման կարգը և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter