Մահացել է 21-ամյա երիտասարդի հարվածի հետևանքով
Սեպտեմբերի 6-ին` ժամը 17.30-ին, գանգուղեղի վնասվածքով Վաղարշապատի հիվանդանոց (Էջմիածին) է տեղափոխվել 35-ամյա Հակոբ Գրիգորյանը:
Նրա հարազատները ոստիկաններին հայտնել են, որ Ակնալիճ գյուղի մոտ Հ. Գրիգորյանը գյուղմթերք վաճառելու ժամանակ իր ավտոմեքենայի թափքից բանջարեղենի արկղն իջեցնելիս անզգուշաբար վայր է ընկել և գլխով հարվածելով գետնին` կորցրել գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 12.00-ին, Հ. Գրիգորյանը վիրահատությունից հետո գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 6-ին` ժամը 16.00-ի սահմաններում, նշված վայրում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Հ. Գրիգորյանին հարվածել է նախկինում դատապարտված, 21-ամյա մի երիտասարդ, ինչի հետևանքով Հ. Գրիգորյանը վայր է ընկել և ստացել վնասվածքները:
Բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը ներկայացել է բաժին:
Փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել