«Ընտրողների գերակշռող մասը տեղեկացված չէ ընտրությունների մասին»
Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոնի (ՀՊԱԿ) դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանն այսօր դիմել է մի շարք պետական մարմինների և պաշտոնատար անձանց, Ընտրական օրենսգրքով և ԿԸՀ թիվ 84-Ա որոշմամբ հաստատված ժանակացույցով սահմանված համապատասխան դրույթների կատարման ապահովման հարցերով, մասնավորապես`
1. թիվ 10-րդ ԸԸՀ-ին` թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի մասին տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև թեկնածուների հետ ընտրողների հանդիպումների կամ այլ միջոցառումների համապատասխան ժամանակացույցի հրապարակման,
2. ՀՀ Ոստիկանությանը և Պաշտպանության նախարարին` զինծառայողների մասնակցությունը ընտրություններին կանխելու համար ձեռնարկած միջոցների ներկայացման,
3. ՀՌԱՀ-ին` հեռուստաընկերությունների կողմից վճարովի եթերաժամի սակագների սահմանման,
4. ՀՀ Նախագահին` 2010-ի հունվարի 1-10-ը ժամանակահատվածում ընտրական գործընթացներում իրավասու պետական մարմինների, ինչպես նաև Տրանսպորտի և կապի նախարարին` Հայփոստի աշխատօրերի և աշխատանքային կարգի հայտարարման,
5. «Կենտրոն» համայնքի ղեկավարին` քարոզչական պաստառների փակցման համար թիվ 10-րդ ընտրատարածքում առանձնացված հատուկ տեղերի հայտարարման մասին:
Այս մասին տեղեկացնում է ՀՊԱԿ մամլո ծառայությունը` նշելով, որ մեծաքանակ այս դիմումների պատճառն այն է նաև, որ ԸՕ-ով սահմանված գրեթե ոչ մի համապատասխան միջոցառում չի իրականացվում իրավասու պետական մարմինների կողմից և որպես հետևանք` ընտրողների գերակշռող մասը տեղեկացված չէ անգամ առաջիկա ընտրությունների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել