HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Զոհերի գերեզմաններն են փակվել, մարտի 1-ի էջը չի փակվել»

22-12-marti-1«Մարտի 1-2-ի դեպքերի էջը չի փակվել. հիմա Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչների կողմից շատ ոչ համարժեք գնահատականներ են տրվում՝ առ այն, որ էջը փակվել է: Գերեզմանն է փակվել 10 զոհերի, մարտի 1-2-ի էջը չի կարող փակվել, մինչեւ չհայտնաբերվեն մարդասպաններն ու նրանց կազմակերպիչները»,- կարծում է ընդդիմադիր պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նա անդրադարձավ երեկ Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի արտահայտած այն մտքին, թե մարտի 1-ին ժողովրդի մի հատվածը բախվել է մի հատվածին. «Նա մարտի 1-2-ի դեպքերը գրեթե քաղաքացիական պատերազմի վերածեց: Սակայն իրականում տեղի է ունեցել անօրինական բախում իշխանության եւ ժողովրդի մի ստվար զանգվածի միջեւ: Սա ցույց է տալիս, որ մարտի 1-ի էջը չի փակվում, էջը թաղվում է»,- նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter