HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազություն է մուտք գործել ինքնահրկիզման համար նախատեսած հեղուկով

Սեպտեմբերի 7-ին` ժամը 15.00-ին, 66-ամյա Գոհար Չ.-ն անցաթղթով ցանկացել է մուտք գործել ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք, սակայն նրա ձեռքի պայուսակում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դյուրավառ հեղուկով լցված 1 լ տարողության պոլիէթիլենային շիշ:

Կինը հայտնել է, որ դյուրավառ հեղուկով լցված շիշը պահել է իր մոտ` ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործելու նպատակով:

Գոհար Չ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ հրաժարվել է  բացատրություն տալուց:

Ոստիկանությունից հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter