
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Ղազարյանին, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Աստանա):
Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանը, համատեղության կարգով, նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Աշգաբատ):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել