HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեմինար քննիչների համար

s-kessler_22.12.09Այսօր Անի-Պլազա հյուրանոցային համալիրում ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կողմից անցկացվեց սեմինար «Քրեական գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հիմնախնդիրները» թեմայով: «Այս դասընթացի անցկացումը շատ կարեւոր է, քանի որ զգացվում է որոշ բացթողումներ այս ոլորտում: Մենք արդեն ունենք փորձ դատավորներրի եւ դատախազների հետ աշխատանքում, սակայն քննիչների հետ դեռեւս չունենք: Սա անցկացվում է հատուկ նրանց համար»,- ասաց ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի մշտական իրավական խորհրդատու Սթիվեն Քեսսլերը: Ս. Քեսսլերի խոսքերով` այս ծրագիրն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում. «Սեմինարներ անցկավում են նախկին խորհրդային երկրներում,անցկացվել է նաեւ Ամերիկայում: 6 տարի արդեն աշխատել եմ այս ոլորտում, վերջին 3 տարին` Հայաստանում: Այս դասընթացներն ուղղված են համակարգը բարելավելուն: Հիմնականում կատարվում է եվրոպական փորձի փոխանակում»,- ասաց նա: Այս հարցում, ըստ նրա, կարեւոր է նաեւ մարդկանց հետ շփումը. «Ես եղել եմ Կապանում, Գյումրիում եւ Հայաստանի այլ քաղաքներում: Պետք է շփվել մարդկանց հետ, իմանալ նրանց պահանջները, որ կարողանաս աշխատել այդ մարդկանց հետ եւ նրանց համար»,- ասաց Ս. Քեսսլերը: Սեմինարն անցկացնելու համար հրավիրվել էին փորձագետներ, ոլորտի ներկայացուցինչներ, ովքեր իրենց ելույթներում ներկայացրին եվրոպական փորձը, ոլորտում առկա խնդիրները. «Նման սեմինարներն ունենում են դրական փորձ, քանի որ մենք ավելի պատրաստված ենք լինում, հաշվի ենք առնում եվրոպական փորձը: Արդյունքն ավելի ակնհայտ է դատավորների եւ դատախազների հետ աշխատանքի հարցում, իսկ քննիչների մասին դեռ վաղ է խոսելը»,- ասաց սեմինարի մասնակից, Արնի-Քընսալթ փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը:: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter