HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

««Ժառանգությունը» չի համագործակցում իշխանության հետ»

22-12_L.Alaverdyan«Ես համաձայն չեմ, որ քաղաքական կամք չկա. այն կա եւ օրեցօր կարծրանում է: Այդ քաղաքական կամքն ուղղված է ճիշտ հակառակ հասարակական շահին, որովհետեւ պատահական չի կարող այսքան բացասական բաներ տեղի ունենալ: Պետք է հստակ քաղաքական կամք դրսեւորված լինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի պատասխանն այն հարցին, թե ինչու «Ժառանգություն» խմբակցության առաջարկների մեծամասնությունը չի ընդունվում. «Նա ասաց, թե ինչու ընդունենք ձեր առաջարկները, եթե դուք, միեւնույնն է, դեմ եք քվեարկելու: Սա աննախադեպ երեւույթ է. նշանակում է, որ արդեն մերժողական վերաբերմունքի կարծրատիպ կա «Ժառանգության» նկատմամբ եւ սա պատիվ չի բերում իշխանությանը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորն ասաց, որ 2009 թվականին իրենք հանդիպել են 4000 քաղաքացիների հետ որոնց խնդիրները բարձրացրել են պատկան մարմիններում: Դիմումների գրեթե կեսը դրական արդյունք են տվել: «Ցանկացած նախարարությունում կա աշխատող, որին եթե մենք քաղաքացու հարցով դիմում ենք, ինքը տալիս է դրական լուծում: Բայց սա չի նշանակում, որ մենք համագործակցում ենք իշխանությունների հետ. մենք չենք համագործակցում իշխանությունների հետ այն առումով, որ մենք չունենք ազդեղություն, ոչ էլ համագործակցություն ղեկավար մարմինների հետ. Սա բացառվում է»,- նշեց տիկին Ալավերդյանը: Պետական լավ մարմիններում լավ մասնագետներ կան, սակայան քաղաքացիների բազմաթիվ խնդրիներ լուծում չեն ստանում: «Որը չի լուծվում, դա մի խայտառակ վիճակ է, երբ դու չես կարողանում ապացուցել, որ սեւը սեւ է եւ սպիտակը սպիտակ է: Օրինակ` տիկին Անահիտ Բախշյանը նամակ էր գրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այն հարցով, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային հանձնաժողովի անդամները չեն վարձատրվել: ԿԸՀ-ից պատասխանել էին, որ չեն վարձատրվել, որովհետեւ օրենքում դա չկա: Պատրաստել էինք օրենսդրական նախաձեռնություն, ուղարկել էինք Կառավարություն: Այնտեղից էլ պատասխանել էին, որ օրենքում դա արդեն կա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter