Այսօր Էներգետիկի օրն է
Դեկտեմբերի 22-ին` տարվա ամենակարճ լուսային օրը, Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղրղսստանի էներգետիկները տոնում են իրենց մասնագիտական տոնը` Էներգետիկի օրը:
Տոնի օրը պայմանավորված է նրանով, որ 1920 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է Ռուսաստանի էլեկտրիֆիկացման պետական ծրագիրը: Այս առիթով այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց` շնորհավորելով հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ`մաղթելով նրանց բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ իրենց դժվարին և պատասխանատու գործում:
Ինչպես «Հետք»-ին տեղեկացրեց Էներգետիկայի նախարարի մամլո խոսնակը, նախարարությունը միջոցառումներ չի կազմակեպել, բայց Բաշխիչ ցանցի կողմից կազմակերպած միջոցառմանը մասնակցելու են նաև իրենց էներգետիկները և հանձնվելու են մրցանակներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել